Առակներ: Կարել Չապեկ

Karel-Čapek

Իմաստուն մարդը 

Մարդիկ միշտ գալիս էին իմաստուն մարդու մոտ և միշտ նույն բանից բողոքում: Մի օր իմաստունը նրանց պատմեց մի ծիծաղալի պատմություն․ բոլորը սկսեցին ծիծաղել:

Մի քանի րոպե անց նա նույն պատմությունը նորից պատմեց։ Մի քանիսը ժպտացին:

Երրորդ անգամ էլ պատմեց նույնը, բայց ոչ մեկ չծիծաղեց:
Իմաստուն մարդը ծիծաղեց և ասաց.

— Չես կարող ամեն անգամ նույն պատմության վրա ծիծաղել: Բա ինչո՞ւ եք ամեն անգամ լաց լինում նույն խնդրի վրա:

Վերլուծություն

Պետք չէ բարդացնել կյանքը:

****

Մի անգամ վարպետ Նաֆտալի մոտ եկավ մի մարդ
— Ես ուզում եմ սովորել մեկնաբանել սուրբ գրությունները,-ասաց նա.
— Փնտրի’ր ուրիշ ուսուցչի,-ասաց Նաֆտալին ու դուրս հրավիրեց նրան.
— Ինչու՞ դու նրան դուրս հրավիրեցիր,-հարցրեց Նաֆտալի կինը.
— Գրություններ մեկնաբանելու սիրահարները ամենից հաճախ թաքցնում են դրա հետևում իրենց հիմարությունը,-պատասխանեց Նաֆտալին:

Դուռը նորից թակեցին. Նաֆտալին հարցրեց
— Ի՞նչ է քեզ պետք:
— Ես երազում եմ ծառայել մարդկությանը:
— Դուրս կորիր,-ասաց Նաֆտալին. -Դու շփոթել ես հասցեն:
— Ինչու՞ դու նրան դուրս շպրտեցիր,-հարցրեց կինը: — Չէ՞ որ նա ձգտում է ծառայել մարդկանց:
— Նա, ով չգիտի ինքն իրեն, չի կարող ոչ մեկին ծառայել:
Վարպետի դուռը նորից թակեցին: Շեմին կանգնած մարդն ասաց:
— Ես կուզեի ազատվել տգիտությունից: Կարո՞ղ եք դուք մի փոքր օգնել ինձ այդ հարցում:
— Ներս մտիր, ես սպասում էի քեզ,- ասաց Նաֆտալին:

Վերլուծություն

Նախքան որևէ գործին նվիրվելը, հարկավոր է ազատվել արատներից:

***

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Վերլուծություն

Սովորական քննադատ, որն ապրում է երազանքներով, անտեսելով իրականությունը, որն ապրում է ապագայով, անտեսելով ներկան, ով, ամենայն հավանականությամբ, հակված է ինչ-որ մեկին ընդօրինակել, քան բնական երևալ:

***

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Վերլուծություն

Եթե մարդն իր բնույթով քննադատող է, նա միշտ կգտնի ինչ-որ բան, որից դժգոհելու է:

***

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Վերլուծություն՝  

Ամեն ինչ բարդացնող մարդիք, նույնիսկ լավի մեջ տեսնեում են միայն վատը:

***

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Վերլուծություն

Պատասխանատվությունից խուսափող մարդու մասին է:

***

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Վերլուծություն

  • Ոմանց համար անսովորը երբեմն թում է աննորմալ:
  • Այնտեղ, որտեղ բոլորը կուզիկ են, սլացիկ մարմինը տգեղություն է համարվում:

***

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Վերլուծություն

  • Կեղցավոր մարդու  խոստուներն ել կեղծ են:
  • Առակն այն մարդկանց մասին է, որոնք ուզում են փոխել աշխարհը, սակայն իրենք իրենց մեջ փոփոխություն կատարելու որևէ ջանք չեն գործադրում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s